Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու դասարանային աշխատանք

Միջօրե էր, աներևակայելի շոգ։ Վարդգեսը, որ երկար տարիներ չէր եղել հայրենի գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում։ Վերելքներով ու վայրէջքներով ելևէջող ճանապարհը ծանոթ էր նրան։ Ահա երփներանգ դաշտերը, ուր արածում են գոմեշների նախիրները, Սևան ՀԷԿ-ը, որ էլեկտրաէներգիայի է մատակարարուկ շրջակա գյուղերին։ Լսվում է ծաղիկների առէջներից նեկտար հավաքող մեղուների բզզոցը։ Ճանապարհից աջ ՝ գետեզրին, հնէաբաներ են աշխատում որոնք մանրէաբանի բծախնդրությամբ զննում են ինչ-որ պեղված բեկորներ։ Առօրեական հոգսերով կարեւոր և անէական հարցերով տարված՝ տասը տարի չէր այցելել մանկության բնօրրանը և այժմ դողերոցքով բռնվածի պես տենդագին դիտում էր շուրջ բոլորը։ Երբեւէ մտածել էր թե այսքան աներկբայորեն կապված է հայերենի գյուղին, երբևիցե անդրադարձել էր թե որքան ձգող է ծննդավայրը։
Ինչևէ կտրելով բազմերանգ ծաղիկներով պատված բլրակը հասավ արգավանդ անդաստաններին։

Оставьте комментарий