Рубрика: Էկոլոգիա

Սեփական կառավարության ծրագրի

Հայաստանը համարվում է ռեկրեացիոն ռեսուրսներով հարուստ երկիր ՝ դրանց թվում և՛ պատմամշակութային և կրոնական նշանակությունով և՛ մշակութային գործոնը և դրա հետ կապված կազմակերպվող փառատոնները։ Ուսումնասիրելով անցած տարվա կառավարության ծրագրի տվյալները, կարելի է ակնհայտ նկատել թե ինչպիսի քայլել են նպաստել զբոսաշրջություն զարգացմանը և որոնք պետք է հաշվի առնվել հետագա ծրագրեր կազմելուց։ Այժմ հիմնվելով նշված տվյալների վրա կներկայացնենք սեփական ծրագրի կարեւորագույն կետերը։

1 մարկետինգային և փիառ աշխատանքներ
Հայաստանի ճանաչելիության մակարդակի բարձրացման, մարկետինգային ակտիվ քաղաքականություն պետք իրականացվի։ Մասնավորապես Հայաստանի ճանաչելիության բարձրացման և շահավետ դիրքավորման նպատակով մշակվելու են Հայաստանի նոր բրենդ և մարկետինգային նյութեր։ Կարևոր է համարում նաև Հայաստան մուտքի վիզային
ռեժիմների ազատականացմանը և օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը։

2. մշակույթի հուշարձանների հանրամատչելի դարձնել
Անհրաժեշտ է բարեկարգել և վերականգնել զբոսաշրջություն հուշարձանները, դա կհանդիսանա ՀՀ-ում նոր ռեկրեացիոն ռեսուրսների ստեղծմանը։ Ավելացնել Հայաստանի մարզերում անցկացվող գաստրո և մշակութային փառատոների թիվը:

3 տեղամասային և տրանսպորտային ուղիների մշակում ու բարելավում
Կառավարության անելիքը հստակ է. զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ և սպասարկման բարձր մակարդակ։ Զբոսաշրջիկների համար տեղանքների և տրանսպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով կարևորվելու է օտար լեզուներով ուղեցույցներով, համապատասխան փողոցային և զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։

4 փառատոների մասնակցման բարենպաստ պայմանների ստեղծում
Զուգահեռաբար պետք է առանձնացվեն զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող
զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո
տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և
համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն
առավել գրավիչ դարձնելու նպատակով։ Ավելացվելու է Հայաստանի մարզերում անցկացվող գաստրո և մշակութային
փառատոների թիվը:

Оставьте комментарий