Рубрика: Գրականություն

Ներման աղոթքը

Այս ստեղծագործությունը պատմում է մի տղայի մասին, որի մայրը շատ աստվածապաշտ էր: Նա տղային միշտ իր հետ տանում էր աղոտքի: Իսկ տղան ուրիշների հետ ընկերություն չէր անում, միայն վստահում էր Զարուհուն, ում սիրահարված էր։  Մի օր երբ տղան իր մոր հետ գնացել էր եկեղեցի աղոթելու, նրա մայրը խնձորներ բերեց և տղան երկու խնձոր գողացավ: Նա այդ խնձորները նվիրեց Զարուհուն և համբյուրեց նրան։ Սակայն երբ բացահայտվեց նրա արարքը մայրը տղային տարավ մեղքերի թողություն անելու: Տղան մոր հետ ձեռքն է առնում խաչը ու սկսում  աղոթել` Աստծուց իր մեղքերի համար թողություն խնդրելով։ Երբ տղան սկսեց  լաց լինել, մայրը մտածելով թե տղան լացում է գողություն անելու համար սկսեց սփոփել նրան, սակայն տղան լաց էր լինում այլ պատճառով ՝ աղջկան համբուրելու։ Այս պատմություն ցույց է տալիս, որ ոչինչ միանշանակ չէ։ Մեկի համար մեղք է գողությունը, մյուսի համար աղջկան համբուրելը։ Ըստ ինձ հեղինակը փորձում է կարդացողին հասկացնել, որ ամեն դեպք պետք է նաև 2 տեսանկյունից նայել։

Оставьте комментарий