Рубрика: Без рубрики

Ձմեռային ճամբար

Ուսումնական տարվա 2-րդ շրջանը մեկնարկվեց ձմեռային ջամբարով որի ժամանակ մենք երեք շաբաթ շարունակ մասնակցեցինք տարբեր միջոցառումների և քնարկումների։ Ջամբարում շատ հետաքրքիր էր անցնում, առաջին շաբաթվա ընթացքում մենք խաղացինք տարբեր տեսակի սեղանային խաղեր ՝ այլ կերպ, դե խաղա և այլ խաղեր։ Նաև առաջին շաբաթվա ընթացքում գնացինք սահադաշտ։ Սահադաշտը հիասքանչ էր, այն իդեալական էր սահելու համար: Սակայն ժամանակը շատ արագ անցավ։ Մենք խաղում էիք, սահում և լուսանկարվում։ Շատերը կային, որ ընկնում էին՝ ինչպես ես, բայց հետո սովորեցինք և սահում էինք առանց վախենալու։ Ներկայումս այն կարող է տեղավորել մոտ 538 մարդ։ Այնտեղ մենք անցկացրեցինք մոտ 1 ժամ, որի ժամանակ ավելի լավ ծանոթացանք միմյանց հետ։ Եկրորդ շաբաթը նույնպես հետաքրքիր անցավ, մենք գնացինք քաղաքային թափառումների և հարցազրույց վերցրեցինք Հայաստանում գտնվող զբոսաշրջիկներից։ Նաև տեղի ունեցան բուռն բանավեճեր և քնարկումներ։ Ճամբարի ամենահետաքրքիր մասերից էր խոհանոցային աշխատանքը, որի ժամանակ պատրաստեցին Mac n chee և խեցգետնով ու երգիպտացորենով աղցան, պատրաստման ընթացքը շատ հետաքրքիր էր։ Ճամբարի ընթացքում մասնակցեցինք համշենահայերին նվիրված նախագծին, որի ժամանկ ամեն ջոկատ ներկայացրեց հետաքրքիր փաստեր Համշենի մասին։ Ճամբարը ինձ համար հետաքրքիր էր և զվարճալի, այս երեք շաբաթը առանձնահատուկ էր։

Оставьте комментарий