Рубрика: Էկոլոգիա

Արարատյան Արտեզյանզ Ջրեր

Արարատյան արտեզյան ավազանում առանձնացվում են 3 ջրատար շերտ, որոնք միմյանցից մեկուսացված են որոշակի երկրաբանական պայմաններով: Ամենախորը՝ երրորդ հորիզոնն է, որն ընկած է 90-400 մետր խորության վրա: Երկրորդ հորիզոնն ընկած է 30-70 մետր խորության վրա, իսկ առաջինը՝ 20-30 մետր խորության վրա: Առաջին և երկրորդ հորիզոնների ջրերն ամենավատ քիմիական կազմ, բարձր հանքայնացում և բարձր կոշտություն ունեցող ջրերն են, որոնք պիտանի չեն խմելու համար: «Նրանք ամենախորը հորիզոններից վերցնում են ամենամաքուր ջուրը, որը կարելի է միանգամից օգտագործել բնակչության համար որպես խմելու ջուր: Այդ մաքուր ջուրը, որը տարեկան կազմում է 1 միլիարդ խմ, դուրս է մղվում երկրի մակերես, լցվում է շրջակա տարածքում կամ էլ գետերը և անիմաստ կորչում: Եթե հաշվենք, թե այդ 1 միլիարդ խ/մ մաքուր խմելու ջուրն ինչ կարժենա, եթե մենք կարողանանք այն իրացնել, եթե ոչ այսօր, ապա վաղը, մյուս օրը, և ինչ եկամուտ է բերում ձկնային տնտեսությունը, կտեսնենք, որ չնչին է ձկնային տնտեսության բերած եկամուտը, չնչին, ուղղակի այդ հարստությունը չարժե կորցնել»: «Աշխարհում չկա մեկ օրինակ, երբ մեր նման ջրային ռեսուրս ունեցող երկրում մաքուր ջրային ավազանի հիման վրա կկազմակերպվի ձկնային տնտեսություն: Ձկնային տնտեսությունը կարելի է զարգացնել արհեստական լճերում, բնական լճերում, որտեղ կա հնարավորություն, որն ավելի անվտանգ է, բայց արտեզյան ավազանի մաքուր ջրի հիման վրա կազմակերպել ձկնային տնտեսություն՝ անթույլատրելի է, ուղղակի անտրամաբանական»: Նախագահի հետևողական աշխատանքի և վերահսկողության արդյունքում փորձում են օգտագործել շրջանառու փակ ցիկլի համակարգը, որով ջրի մեծ խնայողություն կլինի: Հանրապետության նախագահի հրահանգով շատ հորեր լուծարվեցին, կոնսերվացրեցին, այսօր նորմալ վիճակի են բերել և աշխատանքները շարունակվում են: Որոշ ժամանակ անց մենք կտեսնենք էլ ավելի մեծ փոփոխություններ»:

Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներ

ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում իրականացվել է ստորերկրյա ջրերի մոնիթորինգ և նկատվում են ստորերկրյա ջրերի պաշարների սպառում ու որակի փոփոխություն: Այս մասին նշված է ՀՀ բնապահպանության նախարարության 2012 թվականի գործունեությունն ամփոփող տեղեկանքում: Հիշեցնենք, որ Արարատյան դաշտավայրում ջրերի որակի վատացման մասին դեռ 2011 թ-ին ահազանգել են երկրաբանները:

Չի կարելի Արարատյան դաշտավայրի ջուրը հզոր պոմպով քաշել: Որովհետև Արարատյան դաշտավայրի իջվածքի տակ անպայման հանքային ջրեր են բարձրանում և այդ հանքային ջուրն էլ կխառնվի քաղցրահամ ջրին և կորակազրկի այն:Արարատյան դաշտավայրում 2011թ-ի դրությամբ գործում էր 234 ձկնաբուծարան, որոնք ընդհանուր առմամբ շահագործում էին մոտ 450 խորքային հոր: Ըստ մասնագետների հաշվարկների` միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր էին արդյունահանում: Թե ինչ վիճակում են Արարատյան դաշտավայրի ջրային պաշարները այժմ, դեռ պարզ չէ: ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրին, որի շրջանակներում սկսվել է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատման աշխատանքների իրականացման նախապատրաստական մասը:Արարատյան դաշտի ձկնաբուծարաններն օգտագործում են ստորերկրյա ջրերի ընդհանուր օգտագործված ծավալի 50 %-ը՝ 809.0 միլիոն խմ/տարեկան: Մնացած ջրօգտագործումը բաշխվում է հետևյալ կերպով. 36%-ը՝ 581.0 միլիոն խմ/տ, բաժին է ընկնում ոռոգմանը, 12 %-ը՝ 193.0 միլիոն խմ/տ, օգտագործվում է խմելու, կենցաղային նպատակով, ներառյալ նաև Հայկական ատոմային էլեկտրակայանը, ընդամենը 2 %-ը՝ 25.0 միլիոն խմ/տ, օգտագործվում է արդյունաբերության նպատակով: Այս տվյալները ներկայացված են «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրում, որը իրականացվել է USAID-ի աջակցությամբ 2016 թվականին:

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարները

Խմելու նպատակով օգտագործվող ջրերի մոտավորապես 96%-ը և երկրում օգտագործվող ջրերի մոտավորապես 40%-ը գոյանում է ստորգետնյա ջրային աղբյուրներից:

Աննշան պաշարներով օգտագործվում է դրենաժային հոսքը, որի որակական ցուցանիշները բավարարում են խմելու ջրի ներկայացված պահանջներին:

ՀՀ-ի ստորերկրյա ջրերի տարեկան պաշարը կազմում է 4 մլրդ. Խոր. մ,որից 1.1 մլրդ. Խոր. մ-ն Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներն են:

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի օգտագօրծողները

Արարատյան դաշտի ձկնաբուծարաններն օգտագործում են ստորերկրյա ջրերի ընդհանուր օգտագործված ծավալի 50 %-ը՝ 809.0 միլիոն խմ/տարեկան:

Մնացած ջրօգտագործումը բաշխվում է հետևյալ կերպով. 36%-ը՝ 581.0 միլիոն խմ/տ, բաժին է ընկնում ոռոգմանը, 12 %-ը՝ 193.0 միլիոն խմ/տ, օգտագործվում է խմելու:

Կենցաղային նպատակով, ներառյալ նաև Հայկական ատոմային էլեկտրակայանը, ընդամենը 2 %-ը՝ 25.0 միլիոն խմ/տ, օգտագործվում է արդյունաբերության նպատակով:

Оставьте комментарий