Рубрика: Գրականություն

Ալ․Շիրվանզադե «Արտիստը»

Պատմվածքը գրված է առաջին դեմքով, իսկ դեպքերը կատարվում են Օդեսայում։ Գլխավոր հերոսը Լևոնն է, ով 17 տարեկան, գունատ դեմքով, նիհար, նուրբ դիմագծերով տղա է։ Նրա հոր մահից հետո, ով մահացել էր տիֆ հիվանդությունից, մայրը նրան հանձնում է մի ատաղձագործի, որպեսզի սովորի ատաղձագործություն, սակայն տղան փախչում է արհեստանոցից և գնում ուսումնարան։ Ուսումնարանի վարձը վճարում էին մի քանի բարի մարդիկ։ Նա սիրահարվել էր տանտիրուհի սինյորա Ստեֆանիայի աղջկան՝ Լուիզային։ Լուիզան երգչուհի էր և պատրաստվում էր գնալ Իտալիա՝ ձայնը մշակելու։ Հրաժեշտի ժամանակ Լևոնը Լուիզային նվիրում է ծաղկեփունջ և գրիչ, որպեսզի նա գրի իրեն։ Լուիզային դիմավորելու է Կավալլարոն Միլանում։ Լևոնին հուզում է այդ հանգամանքը և վճռում, որ պետք է գնա Իտալիա՝ Լուիզային տեսնելու։ Սակայն ամեն ինչ ձախողվում է, և Լևոնը հուսահատված ինքնասպան է լինում։

Հեղինակը այս պատմվածքով ուզում էր ցույց տալ մարդկանց ամենավատ հատկանիշներից մեկը՝ թուլամորթությունը։ Նրա թուլամորթությունը ստիպում է, որ ինքնասպան լինի, բայց չէ որ կյանքը դեռ շարունակվում էր և պետք չէ մի աղջկա համար կյանքին վերջ տալ:

Պատմվածքի հղումը: «Արտիստը» 

Оставьте комментарий