Рубрика: Գրականություն

Ալբեր Քամյու: «Առասպել Սիզիփոսի մասին»

Պատմվածքը պատմում է Սիզիփոսի մասին առասպելը: Սա աբսուրդային հերոսի ամենավառ օրինակն է: Հայտնի է, որ չկա ավելի ծանր պատիժ, քան անիմաստ աշխատանքը: Սակայն առասպելի հերոսը՝ Սիզիփոսը, որին վիճակված է այդ պատիժը, քամահրում է իր ճակատագիրը: Նա բարձրացնում է ծանր քարը նորից ու նորից՝ այդկերպ ըմբստանալով իր խաչի դեմ: Ժամանակակից մարդու կյանքը նման է Սիզիփոսի ճակատագրին: Նրա կյանքը լի է անիմաստությամբ և աբսուրդով: Սակայն աբսուրդի զգացումը թույլ կտա նրան գիտակցել իր ճակատագիրը և կօգնի դառնալ ազատ: Աբսուրդային մարդը պիտի լինի արարող և ստաղծագործ անհատ, քանի որ արարումը եզակի միջոց է գիտակցելու շրջապատի աբսուրդայնությունը: Այս տիեզերքը, որ տեր չունի, նրա համար ոչ դատարկ է, ոչ ունայն։ Իր ժայռի ամեն մի մասնիկը, լեռան ժայթքումը հավիտենական խավարի մեջ, նրա համար մի ամբողջ աշխարհ է։

Оставьте комментарий