Рубрика: Ճանփորդություն

Ճանապարհորդություն դեպի Ալավերդի

Այս տարվա հոկտեմբեր ամսվանը ես մասնակցեցի եռօրյա ճամփորդության դեպի Ալավերդի, որի ընթացքում մենք հիացանք Լոռու չնաշխարիկ բնությամբ, այցելեցինք վանքեր և եկեղեցիներ տեսանք պատմամշակութային կարևոր հուշարձաներ։ Ճամփորդությունը ունի նաև էկոլոգիական խնդիրները բացահայտելու նպատակ։ Ամբողջ ճամփորդության ընթացքում մեզ ուղեկցել ու ներկայացրել են Լոռին ընկեր Սամվելը, Լիլիթը և Էմանուելը։

Առաջի օրը մենք այցելեցինք Քոբայրավանք և Սանահին։ Քոբայրավանքը հիմնադրվել է Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից 1171 թվականին։ Սակայն որոշակի ժամանակ անց այն անցնում է Զաքարյաներին և նրանց հովանու ներքո կառուցում են գլխավոր եկեղեցին, մատուռ-ավանդատունը, դրան արևմուտքից կից բաց սրահը։ Սանահին վանական համալիրը միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն է, որը տեղակայված է Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մոտ գտնվող Սանահին գյուղում։ Այն կառուցվել է X դարի 2-րդ կեսին, եղել է Հայաստանի կարևոր հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը:

Հաջորդ օրը այցելեցինք Ախթալա և Նահատակ պոչամբար, որի մասին կարող եք ծանոթանել հետևյալ հղումով։ Ախթալա վանական համալիրը աննման և յուօրինակ հուշարձանախումբ է, որտեղ ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։ Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հոյակապ պահպանված որմնանկարներով։ Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը բուն հայկական է։ 

Оставьте комментарий