Рубрика: Հասարակագիտություն

Բարին և Չարը

Բարի և չար հասկացողությունները առաջացել են դեռ վաղ ժամանակներում և տանջել են Փիլիսոփաներին։ Սակայն մինչև այժմ մարդիկ չեն կարողացել ձևակերպել կանոն, որը լիարժեքորեն կբացատրի այդ երկու երևույթները։ Ըստ ինձ բարի և չար հասկացողությունները շատ հարաբերական են․ մի տեսանկյունից գործողությունը կարելի է համարել բարի, իսկ մյուս տեսանկյունից՝ չար։ Այսպիսով, ամեն մի արարք կարելի է ներկայացնել և որպես բարի, և որպես չար։ Բայց այդ հասկացողությունները առանձին-առանձին չեն կարող գոյություն ունենալ։ Քանզի առանց բարու կվերանա չարը և հակառակը՝ առանց չար կվերանա բարին։ Հիմնականում բարի ասելով մարդիկ հասկանում են հետևյալ հատկություները ՝ ազնիվ, ալտրուիստ, անկեղծ, ներողամիտ և արդար, իսկ չար ասելով ՝ էգոիստ, ագահ, ագրեսիվ, նախանձկոտ։ Ըստ իս մարդիկ ունեն այս երկու հատկություններից էլ միաժամանակ, սակայն որոշ մարդկանց մոտ գերակշռում է բարին, որոշների մոտ էլ չարը։

Оставьте комментарий