Рубрика: Իրավագիտություն 2022-2023

Ուսումնական պլանի դիտարկումներ

Ուսումնական պլանը ուսումնասիրելուց հետո, կատարեցի որոշակի դիտարկումներ դասացուցակի վերաբերյալ։ 12-րդ դասարանի դասացուցակում 4 ժամ հատկացվում է արվեստի։ Ես ամբողջովին գիտակցում եմ, որ սա մեր կրթահամալիրի ուսումնական պլանի մի մասն է և նրա նպատակներից է խրախուսել և զարգացնել մշակույթի արժեքներ։ Սակայն տրամադրել 4 ժամ արվեստին 12-րդ դասարանում, երբ կրթահամալիրում իշխում է տոտալ անգրագիտություն, իմ համար անտրամաբանական է։ Ուսումնական վերջին տարվա ընթացքում աշակերտները հիմնականում զբաղված են լինում իրենց մասնագիտական կողմնորոշմամբ պայմանավորված առարկաներով, դրանից ելնելով իմ կարծիքով ավելի նպատակահարմար կլինի այդ չորս ժամը տրամադրել ընտրությամբ պայմանավորված դասերին։

Հետաքրքիր դիտարկում է նաև տնային աշխատանքներին վերաբերվող կետը։ Դպրոցի ուսպլանի 22-րդ կետում խոսվում պարտադիր տնային աշխատանքների մասին, սակայն կրթահամալիրը հակված է չօգտագործել տնային աշխատանք տերմինը։ Փոխարենը օգտագործում են՝ <<բլոգային աշխատանք>>, <<նախագծային աշխատանքներ>> տերմինները։ Իրականում այս գաղափարը համապատասխանում է մեր դպրոցին և նրա գաղափարախոսությանը։ Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ նշվածներից ոչ մեկը լիարժեք չի կարող համապատասխանել բառի իմաստին։ Չէ որ չենք կարող ուղղակի փոխել բառը, առանց փոխելու կատարվող աշխատանքը։

Оставьте комментарий