Рубрика: Էկոլոգիա

Հանդիպում համաշխարհային օդերևութաբանության օրվա շրջանակում

Այսօրվա էկոլոգիայի դասի շրջանակներում մենք հանդիպում ունեցանք հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի ՝ Սոնա Հայրապետյանի հետ։ Նախ և առաջ հանդիպման ուներ գլխավոր 2 նպատակ ՝ ծանոթանալ հիդրոօդերևութաբանի մասնագիտությանը և աշակերտների հանրամատչելի ինֆորմացիա փոխանցել հիդրոօդերևութաբանական պրոցեսների և երևույթների մասին։ Հանդիպման ժամանակ մենք սովորեցինք թե ինչպիսի պրոցեսների և գործընթացների շնորհիվ կարելի է որոշել կլիմայական փոփոխությունները։ Քննարկեցին թե ինչ գործոններ են ազդում ազդում դիտարկումներին նաև մեկ տեղ հարց բարձրացրեցինք լուրջ էկոլոգիական խնդրի ՝ ջերմոցային գազերի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տաքացմանը։ Հետաքրքիր էր ծանոթանալ նաև ՀՀ-ում առկա ՊՈԱԿ-ի հիդրոօդերևութաբանական տեխնիկայի հետ, դրա շնորհիվ բավականին բարձր ճշտությամբ կարելի է չափել 5 օր ինտերվալով եղանակային փոփոխությունները։ Նաև խոսեցինք Արարատյան դաշտում գործող հակակարկտային համակարգի և դրա էֆեկտիության մասին։ Որպես վերջաբան կարելի է ասել հանդիպում հետաքրքիր էր և հաջողված ։

Оставьте комментарий