Рубрика: Էկոլոգիա

Բնածին Աղետներ

Բնածին աղետներ տեղի են ունենում Երկրի ընդերքում (երկրաշարժ, հրաբխի ժայթքում և այլն), մակերևույթին (սելավ, սողանք, ձնահոսք, ջրհեղեղ, հրդեհ և այլն), և մթնոլորտում (փոթորիկ, բուք, պտտահողմ, կայծակ և այլն)։ Տարերային աղետները կարող են ընթանալ բավականաչափ արագ կամ երկարաձգվել երաշտ, ցրտահարություն, վարարում) և այլն։ Բնակչության աճի, մարդու ոչ խելամիտ տնտեսական գործունեության, արտադրության մեջ ավելի մեծ բնական պաշարների ներգրավման և բարդ պայմաններով տարածքների յուրացման հետևանքով աճում է տարերային աղետների հասցրած վնասը։ Իր գործունեությամբ խախտելով շրջակա միջավայրի կայունությունը՝ մարդը մեծացնում է տարերային աղետների հավանականությունն ու չափերը։ Տարբեր աղետներ տարբեր ազդեցություններ են թողնում բնական միջավայրի վրա։ Օրինակ՝ ջրհեղեղը վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, Փոթորիկի հետևանքով մարդիկ են զոհվում, ստանում տարբեր ծանրության վնասվածքներ։ Փոթորիկը վնասում է ամուր և քանդում թեթև շինությունները, կտրում կապի ու էլեկտրահաղորդման լարերը, ամայացնում դաշտերը, կոտրում և արմատախիլ անում ծառերը։


«Մեծ»փոթորիկ1780 թ

1780 թվականի Մեծ փոթորիկը, որը նաև հայտնի է որպես Սուրբ Կալիստո II փոթորիկ, մարդկության պատմության մեջ Ատլանտյան ամենամահաբեր փոթորիկն է։ 1780 թվականի հոկտեմբերի 10-ից 16-ը Փոքր Անտիլյան կղզիներով և Կարիբյան կղզիներով փոթորկի հետևանքով զոհվել է ավելի քան 27500 մարդ: Փոթորիկի հետագծի և ուժգնության վերաբերյալ ճշգրիտ տվյալներ անհայտ են, քանի որ փոթորիկների տվյալների սկսել է պահպանվել միայն 1851 թվականից: Երբ փոթորիկը հարվածեց Բարբադոսին, քամու արագությունը, հավանաբար, գերազանցում էր 320 կմ/ժ-ը: Փոթորիկները արևադարձային ցիկլոնի տեսակ են, որը ձևավորվում է ցածր մթնոլորտային ճնշման կենտրոնից։ Փոթորիկների ձևավորումը տեղի է ունենում օվկիանոսային տարածքներում, որտեղ ջրի բարձր ջերմաստիճան կա և ուժեղ քամու փոփոխություններ, որոնք առաջացնում են մեծ փոթորիկներ:

Оставьте комментарий