Рубрика: Էկոլոգիա

Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում

Զբոսաշրջության ոլորտը  կառավարության տարբեր տարիների ծրագրերում, աղբյուրներ ՝

Հայաստանում զբոսաշրջությունը երկրի տնտեսության ինտենսիվ զարգացող ճյուղերից է։ 2017 թվականին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,5 միլիոն մարդ։ Այպիսով Հայաստանի Հանրապետությունը ունի բարենպաստ պայմաններ զբոսաշրջության զարգացման համար։ Այս հարցին ավելի խորհ մոտենալու համար ուսումնասիրեցինք զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագիրը։ Տուրիզմի զարգացման համար խոչընդոտ է հանդիսանում ինչպես համապատասխան տարածքներում հյուրանոցային հարմարությունների և հյուրընկալական տների սակավությունը ( օր․ Արարատի մարզում գործում են ընդամենը 4 հյուրանոցներ) կենցաղային ոչ բավարար պայմաններով, այնպես էլ ճանապարհների անբարեկարգ վիճակն ու տրանսպորտի բացակայությունը: Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ ճանապարհների վիճակը վատ է հատկապես նախալեռնային և լեռնային համայնքներում, որտեղ կենտրոնացած են պատմամշակութային հուշարձանների մեծ մասը: Նաև պատմահուշարձանների առատությունը, որն ունի տուրիստներին հետաքրքրելու որոշակի ներուժ, կարիք ունի վերանորոգման և ամենակարևորը գովազդի։

Առավել կարևոր զբոսաշրջությունը զարգացմանը խթանող քայլերից է ՝ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները պահանջարկը միջազգային շուկաներում ներկայացնելը և զբոսաշրջիկներին անհրաժեշտ ու ճշգրիտ տեղեկատվությամբ նախապես ապահովելը։ Այդ ուղղությամբ կատարվող լավ օրինակ է ՝ ճանաչողական այցերի արդյունքում տպագրվաց մի շարք հոդվածներ, որոնք տարբեր երկրներում ներկայացրվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները` հետաքրքրություն առաջացնելով այցելելու Հայաստան:

Оставьте комментарий