Рубрика: Գրականություն

Ռեյ Բրեդբերի․ Քաղաքն, ուր ոչ ոք չէր իջնում

Ռեյ Բրեդբերի «Քաղաքն, ուր ոչ ոք չէր իջնում» պատմվածքը բազում է քննարկման համար թեմաներով, սակայն նա չի արդարացնում այն պոտենցիալը, որը կարող ցուցաբերել: Ներկայումս գործող » ռացիոնալ » ապրելակերպի պատճառով առաջացող մարդկային ներքին խնդիրները և ազատության կողմնակի կորուստ, այս ամենն է պատմության կոնֆլիկտի հիմքում ընկած։ Իսկ պատմվածքում կոնֆլիկտի բացահայտումը թերի է տեղի ունենում։ Մենք ծանոթանում ենք շարքային հերոսի հետ, բայց նրա նկարագրից կարելի է հասկանալ, որ նշված խնդիրը մեծապես ազդում է նրա վրա, թե՛ նրա ներքին աշխարհի թե՛ գիտակցված քայլերի։ Չնայած այդ փաստի՝ պատվածքի վերջում կարդացողի մոտ հայտնվում է անավարտության զգացում ՝ «ի՞նչ որ բան պակասում է»։ Հենց դա է պակասում պատմվածքում, այստեղ կա ուշագրավ կոնֆլիկ, որի մասին կարելի է խոսել ժամերով, սակայն չկա հանգուցալուծում։

Նաև հետաքրքրաշարժ է պատմվածքում մեծ ուշադրություն զբաղեցրած հոգեբանական խնդրի մեկ այլ ասպեկտ՝ «ագրեսիայի» առաջացումը։ Անձնական դիտարկումներից ելնելով՝ կազմվել է այնպիսի կարծիք, որ նմանատիպ խնդիր առաջանում է հիմնականում տղամարդկանց մոտ։ Երբ կորչում է հնարավորությունը արտահայտելու այդպես կոչված տղամարդկանց առանձնահատկությունները, նրանք չեն կարողանաում արտահայտել իրենց անհատականությունը, սահմանափակված են հասարակության կողմից ստեղծված նորմերով։ Դա հանդիսանում գլխավոր հերոսի մոտ ներքին կոնֆլիկտի և հատկապես թաքնված ագրեսիայի առաջացման պատճառ։

Оставьте комментарий