Рубрика: Իրավագիտություն 2022-2023

Այլընտրանքային գնահատմնան համակարգեր

Վերջին ժամանակներում ավելի արդիական է դարձել այլընտրանքային գնահատման համակարգի հարցը։ Դժվար չէ հասկանալ, որ այս խնդիրը ուշ թե շուտ բարձրանալու էր ջրի երես, քանզի ներկայիս բալային համակարգը առաջացել է 18-րդ դարում Պրուսիայում։ Իհարկե այն ժամանակի ընթացքում կրել է փոփոխություններ, սակայն ակնհայտ է, որ այդքան մեծ ժամանակային տարբերության պատճառով այն չի կարող համապատասխանել ներկայիս պահանջներին և առօրյային։ Այսպիսով կարելի կռահել, որ որոշակի երկրներում գործում են այլընտրանքային գնահատման համակարգեր (ԱՄՆ,Մեծ Բրիտանիա, Եվրոպայի երկրների մեծ մասը)։ Հիմնականում այլընտրանքային գնահատմնան համակարգեր ավելի ինտենսիվ օգտագործվում են անհատական ուսումնական հաստատություններում։ Վառ օրինակներ են Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն, առաջինում լիարժեք հանված գնահատանիշը, փոխարենը օգագործվում է աշխատանքի գրավոր գնահատում, որը թույլ է տալիս սովորողի ավելի ամբողջական և մանրամասն նկարագրությունը տալ: Իսկ ԱՄՆ-ում օգտագործում են 4 բալանոց համակարգ ՝ A — գերազանց, B — լավ, C — գոհացուցիչ, D — անբավարար։ Անհատական ուսումնական հաստատությունում այլընտրանքային գնահատման համակարգի օգագործվող օրինակներից է tokens-ի համակարգը։ Այս համակարգում չի գործում կոնկրետ կանոններ, երեխաները կարող են աշխատանքը ներկայացնել ժամկետից ուշ կամ շուտ, իսկ գնահատման փոխարեն օգտագործում են տոկեններ։ Ամեն աշակերտին կիսամյակի ըթնացքում տրվում է 5 տոկեն, որոնք դուրս են գալիս թերացումների համար, որոշ տեղեր, երբ աշակերտը պահպանում է բոլոր տոկենները, կարող է ստանալ հավելյալ նվեր։

Оставьте комментарий