Рубрика: Գրականություն, Թարգմանություն

Թարգմանություն․ Թարգմանչաց տոն

Մարդկանց և կապիկների հիբրիդներ

Պատմությունը սկիզբ է առնում դեռ 1920-ականներին, երբ Ռուսական Կայսրությունում հիանալի պայմաններ էին ձևավորվել այն գիտնականների համար, ում աշխատանքը նպաստում էր գյուղատնտեսությանը։ Առողջ կենդանի, շատ բերք․ պետությունը այդ խնդիրներ լուծելու համար մեծ չափերի գումարներ էր ներդնում, որի հիմնական նպատակն էր հանգստացնել գյուղացիներին, ովքեր 1905թ․ անհաջող հեղափոխությունից հետո փորձում էին միապետության համար անհարմար թեմաներ բարձրացնել։ Նման պայմաններում իշխանության աչք է դնում և հովանավորում է մի գիտնական, ով հայտնի է դարձել անասունների արհեստական բեղնավոորումով։ Այդ գիտնականը Իլյա Իվանովիչ Իվանովն էր։ Նա հայտնի էր արտասահմանում, իսկ Ռուսաստանում աշխատել էր Պավլովի հետ, ով հայտնագործել էր պայմանական ռեֆլեքսը և դարձել առաջին ռուս նոբելյան մրցանակակիրը։ Այպիսով պրոֆեսոր Իվանովը գտնվում էր գիտական համայնքի գագաթնակետում և ուներ մեծ քանակությամբ ռեսուրսներ, երբ որոշեց շարունակել իր ուսումնասիրությունները։

1910թ․ ամենամյա միջազգային Կենդանաբանական կոնգրեսում նա հայտարարեց, որ պատրաստվում է օգտագործել իր արհեստական բեղնավորման հմտությունները, որպեսզի կապիկը բեղնավորվի մարդուց։ Երկար քնարկումներից հետո կոլեգաները համաձայվեցին Իվանովի հետ։

Սակայն գիտափորձը իրագործելու համար անհրաժեշտ էր մեծ քանակությամբ կապիկներ, դա հսկայական խնդիր էր, քանզի Ռուսական կայսրությունում չկա էին գաղութներ, որտեղից կարելի էր ստանալ կապիկներ, իսկ բերելը ավելի մեծ խնդիր էր, քանի որ կենդանիների մեծ մասը մահանում էր ճանապարհին։ Այսպիսով գիտափորձը շարունակել հնարավոր էր միայն Եվրոպայում, որտեղ հսկայական քանակությամբ կապիկներ էին բերում Ֆրանսիաի և Գերմանիաի գաղութներից։ Այդ ժամանակահատվածը համարվում է միկրոկեսնաբանության, վիրաբուժության, անատոմիաի և նեյրոֆիզիոլոգիայի արշալույսը, քանի որ օրգանիզմները, որոնք այդքան նման էին մարդկայինին, անհրաժեշտ էր շատ գիտնականներին։

Բայց բախտը նորից չի ժպտում Պրոֆեսորին․ սկսվում է առաջին Համաշխարհայինը (1914թ․), Եվրոպա գնացող ճանապարհը ոչնչանում է, ինպես նաև պրոֆեսոր Իվանովի հույսերը․ Ռուսաստանում տեղի է ունենում հեղափոխություն․ միապետութոյւնը ոչնչանում է, իսկ իշխանության է գալիս բոլշեվիկները։ Հեղափոխությունից հետո Պրոֆեսորը, ով զրկվել էր պաշտոնից, ռեսուրսներից և հովանավորներից, չէր կարող շարունակել հետազոտությունները։ Իվանովին չեր հետաքրքրում քաղաքականությունը, կրոնը, նրա համար կարևոր էր միայն գիտությունը։ Նա հասկանում էր, որ գումարի և կապերի համար պետք է հավատարիմ լինել Բոլշևիկներին և նրանց է փոխանցում մատերիալիզմի գաղփարը։ Դարվինի տեսությունը պետք է նորից փայլի, մարդկանց պետք է ազատվել եկեղեցու բռնաճնշումներից, չէ որ մարդիկ հեղափոխությունից հետո լիարժեք չեն հրաժարվել եկեղեցուց և կրոնից։ Այսպիսով, բոլշևիկներին անհրաժեշտ էր ավելի հիմնավոր ապացույցներ, որպիսի մարդկանց դրդեն անցնել աթեիզմի։ Այդ հարցում նրանց պետք է օգներ պրոֆեսոր Իվանովը, նա պետք է ապացուցեր, որ մարդիկ ու կապիկները էությամբ նույնն են և որ մարդիկ կարող են կառավարել էվոլուցիայի ընթացքը։ Բայց գիտնականը պահանջում էր ահռելի գումարներ․ այդ ժամանակվա համար 15000 $, այդքան կարժենար արշավը դեպի Աֆրիկա, որը կապիկների հիմնական աղբյուրն էր։ Կենսաբանի համար երաշխավորում են գիտության ակադեմիայի հեղինակավոր անդամները, նույնիսկ նրա համար խոսում է Լենինի նախկին քարտուղարը, այժմ գիտնականի ուսերին հայտնվում է մեծ բեռ, նա հնարավորություն չունի սխալվելու։

Սկսվեց ճանապարհորդությունը դեպի Ֆրանսիական Գվինեա, ամբողջ ճանապարհին Իվանովը գրում էր իր նոթատետրում եկրորդ պլանի մասին։ Կապիկներին դժվար է բռնել, նրանք թանկ են և խոչընդոտում են փորձերին, ավելի հեշտ կլիներ կանանց, ովքեր կհամաձայնվեին խաչասերել։

Գվինեա հասնելու պես առաջանում է նոր խնդիր, կենդանիներին բռնում էին բնիկները, իսկ նրանք կարողանում էին միայն սպանել մայր կապիկ և վերցնել դեռահասին։ Այդ հայրուրավոր կապիկներից չկար նույնիսկ մեկը, որը կարող էր բեղնավորել։ Պրոֆեսորը հույսը կորցրել էր, նա վատնել էր թանկարժեք ժամանակը, սկսվել էր անձրևային սեզոնը, աշխատել այդ պայմաներում անհանար էր։ Նա մեկնում է Փարիզ և սկսում է ման գալ հովանավորներ ամերիկացիների և եվրոպացիների միջև, շատերն էին հետաքրքվում, բայց ոչ ոք չի համարձակվում հովանավորել այդպիսի ռիսկային գիտափորձ։

Оставьте комментарий