Рубрика: Իրավագիտություն 2022-2023

Սովորողի իրավունքները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
  • Շեղատառ նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Սովորողը իրավունք ունի

Սովորողները իրավունք ունեն ` բացակայել կամ դասից հեռանալ անհրաժեշտության դպքում։

Ունենալով առողջական խնդիրներ կամ հարգելի պատճառը, սովորողը կարող է ընդհատել սեփական մասնակցությունը դասապրոցեսի մեջ։

Սովորողները իրավունք ունեն ` դասի ընթացքում լինել ազատ, կարողանալ հանգիստ արտահայտել սեփական կարծիքը և ազատ բանավեճ ունենալ:

Սովորողները իրավունք ունեն ` ունենալ անձնական տարածք։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անձնական տարածքի, անկախ տարիքից կամ աշխատանքից։

Սովորողները իրավունք ունեն ՝ ստանալ բավարար կրթություն և ապահովել պատշաճ ուսումնական պայմաններ:

Սովորողները իրավունք ունեն ՝ սեփական առաջարկները անել դասընթացի կազմակերպման և բովանդակության վերաբերյալ։

Եթե սովորողը գտնում է, որ հնարավոր է բարելավել դասապրոցեսի մակարդակը նա կարող է առաջարկ անել ուսուցչին, քանի որ դասապրոցեսի անմիջական մասնակցություն է ունենում։

Պարտավոր է․

Հոդված 20

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

3. Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Оставьте комментарий