Рубрика: Հասարակագիտություն

Վախեր և ֆոբիաներ

Վախը էմոցիա է, որն առաջանում է վտանգի զգացումից: Վախը առաջանում է իրական կամ երևակայական վտանգի հետևանքով: Վախը մոբիլիզացնում է մարմինը, որպեսզի կարողանա խուսափել կամ փախչել վտանգից: Հոգեբանության մեջ վախը համարվում է բացասական գույներով հուզական գործընթաց։ Կենդանական աշխարհում վախը զգացմունք է, որը հիմնված է անցյալի բացասական փորձի վրա, որը մեծ դեր է խաղում անհատի գոյատևման գործում: Այն կարելի որոշակիորեն նմանացնել կենդանական բնազդի։ Մարդկային ֆիզիոլոգիայի կողմից՝ վախի դեպքում ադրենալին հորմոնը նետվում է արյան մեջ, այն արտազատվում է մակերիկամների կողմից՝ առաջացնելով կռվի կամ փախուստի ռեակցիա, ֆիզիկական ամբողջականության, վնասվածքի, կյանքի ցանկացած սպառնալիք, խթանում է ադրենալինի արտազատումը։ Դրան հաջորդում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումը։

Վախը կարելի է բաժանել ՝ բնական կամ տարիքային և պաթոլոգիական մակարդակների: Բնական վախը կարճաժամկետ է, անհետանում է տարիքի հետ, խորապես չի ազդում մարդու արժեքային կողմնորոշումների վրա, էապես չի ազդում նրա բնավորության, վարքի և շրջապատի մարդկանց հետ հարաբերությունների վրա։ Վախի պաթոլոգիական մակարդակը դրսևորվում է արտահայտման ծայրահեղ ձևերով կամ ձգձգվող, մոլուցքային, անհաղթահարելի կերպով այսինքն՝ գիտակցության կողմից վերահսկողության լիակատար բացակայությամբ։ Ունենում է բացասական ազդեցություն անձի բնավորության, միջանձնային հարաբերությունների և սոցիալական իրականությանը հարմարվելու վրա։ Այսպիսի վախերը ամենավտանգավորն է և անհրաժեշտ է հոգեբանական օգնություն։ Մեկ այլ դասակարգում է վախերի բաժանումը իրական և երևակայականի, և եթե իրական վախերը կապված են կոնկրետ իրավիճակի հետ, ապա երևակայականը անձի բնավորության գծերի հետ: Եկեք անրադառնանք նաև ֆոբիներին, այն սովորաբար հանգեցնում է վախի արագ առաջացման և տևում է ավելի քան վեց ամիս: Տուժած անձը մեծ ջանքեր է գործադրում ֆոբիայի առարկայից խուսափելու համար: Եթե ​​անհնար է խուսափել վտանգավոր առարկայից կամ իրավիճակից, տուժած անձը զգալի տառապանք է ապրում: Արյան կամ վնասվածքի ֆոբիայի դեպքում կարող է առաջանալ ուշագնացություն։ Վախի ու Ֆոբիայի տարբերությունը այն է, որ վախն անցնում է և, որպես կանոն, չի ազդում մարդու կյանքի որակի վրա, մինչդեռ ֆոբիաները հոգեկան խանգարումներ են, որոնք զգալի անհանգստություն են առաջացնում և կարող են լրջորեն խաթարել և՛ սոցիալական, և՛ մասնագիտական ​​կյանքը:

Оставьте комментарий