Рубрика: Գրականություն

Բնությունը Համո Սահյանի ստեղծագործություներում

Բնությունը՝ որպես թեմա հենց սկզբից հարազատ է եղել Համո Սահյանի
բանաստեղծական մտածողությանը: Տասնամյակների ընթացքում նա գրել է բնության մոտիվը վերարտադրող հարյուրավոր բանաստեղծություններ: Համանման երևույթների հաճախակի հոլովման պատճառով նրա պոեզիայում գոյացել են 22 բնության պատկերմանն առնչվող որոշ հոգնեցուցիչ նշաններ՝ կրկնություններ, թվարկումների գերառատություն, առկախ նկարագրություններ:
Անհամեմատ թարմ տպավորություն են թողնում այն գործերը, որոնց մեջ
բնապատկերը փիլիսոփայական իմաստ կամ խորհուրդ է ստանում, առնչվում
տիեզերքի և մարդու ճակատագրի հետ: Այդ իմաստով նրա քնարերգության մեջ
գտնում ենք տասնյակից ավելի թարմ, գեղարվեստորեն տպավորիչ
բանաստեղծություններ:

Սահյանական պեյզաժը գերազանցապես ընդգրկում է հայոց երկրի Զանգեզուր կամ Սյունիք լեռնաշխարհը, առավելապես՝ Լոր գյուղի շրջակայքը: Սահյանական քարաշխարհի փիլիսոփայական լավագույն խտացումը «Քարափը» քրեստոմատիական բանաստեղծությունն է: Գիտենք, որ բանաստեղծը սովորաբար նախընտրում է խոսել հոգնակի քարափների մասին: Բայց այստեղ կատարվում է բացառիկ եզակիացում, և քարափը դառնում է անհատականացված կերպար: Նրա գլխավոր բնութագրիչներն են նահապետի էությունը, հյուրընկալության հինավուրց ոճը, մարդկանց ու կենդանիներին սատարելու ոգին:

Оставьте комментарий