Рубрика: Հասարակագիտություն

Փողը և նրա պատմությունը

Փողը առաջացել է աշխատանքի հասարակական բաժանման հետ միասին: Փողը ծագել է այն ժամանակ, երբ մարդիկ ստիպված են եղել փոխանակել իրենց աշխատանքի արդյունքները: Աշխատանքի հասարակական բաժանումը արտադրության այնպիսի կազմակերպում է, երբ արտադրողը մասնագիտանում է որոշակի արտադրության բնագավառում: Այդ պատճառով էլ պահանջմունքներ բավարարելու համար նա պետք է մտնի փոխանակային հարաբերությունների մեջ: Փողը շատ տնտեսագետներ անվանում են «շուկայի լեզու»: Եվ դա իրոք այդպես է, քանի որ հենց նրա միջոցով է իրականացվում ապրանքների և ռեսուրսների շրջապտույտը:

Փողի էության, դրան բնորոշ ֆունկցիաների մասին պատկերացում են ունեցել դեռևս հին հույն փիլիսոփաներ Քսենոփոնը, Պլատոնը և Արիստոտելը։ Փողի առաջացումը պայմանավորված է եղել ապրանքները միմյանց հետ համեմատելու անհրաժեշտությամբ։ Այս իմաստով փողը համարվում է ապրանքները միմյանց հետ փոխանակելու միջոց կամ էտալոն։ Փողի առաջացումը բացատրելու համար անհրաժեշտ է անդրադառնալ փոխանակային արժեքի պատմական ձևերին «որովհետև փողն առաջացել է հենց ապրանքափոխանակության պրոցեսի զարգացմամբ և դրա հակասությունների լուծման ընթացքում։ Փողը ձևավորվել է դեռևս մ.թ. 3000 տարի առաջ, մինչդեռ ապրանքափոխանակությունը շատ ավելի երկար պատմություն ունի։ Պատմականորեն գոյություն են ունեցել փոխանակային արժեքի 4 ձև՝ պարզ կամ պատահական արժեձև, լրիվ կամ ծավալուն արժեձև, համընդհանուր կամ համարժեքային արժեձև, փողային կամ դրամական արժեձև։

Փողը և նրա պատմությունը: Один комментарий

Оставьте комментарий