Рубрика: Գրականություն

Վիլյամ Սարոյան«Ծննդյան տոներից երեք օր հետո»

Այս պատմվածքը 6 ամյա Դոնալդ Իֆոյի մասին է, ով հոր հետ դուրս էր եկել փոքրիկ քրոջ՝ Ալիսի համար դեղ գնելու: Ստեղծագործությունը չափազանց առօրյա և հետաքրքիր էր: Իրավիրճակը շատ ճիշտ էր ներկայացված: Ստեղծագործությունը ներկայացնում էր մի ընտանիք, որտեղ փոքրիկ 3 տարեկան աղջիկը հիվանդ է, ծնողները հաճախ այցելում էին խանութներ՝ դեղեր գնելու համար, իսկ այդ ընթացքում 6 տարեկան տղան ծնողներին հիմնականում դրսում էր սպասում: Մի օր ևս բացառություն չէր, և ընտանիքի հայրը տղայի հետ այցելել էր խանութ՝ դեղեր գնելու: Բայց տղայի հայրը խանութի փոխարեն մտավ մի բար, որպեսզի մի բաժակ օղի ըմպի, որ մի պահ անջատվի բոլորից: Բայց տղան արդեն երկար ժամանակ էր սպասում դրսում, իսկ հայրիկը չկար: Տղան մտավ ներս և տեսավ, որ դա խանութ չէ, բարմենին հարցրեց, թե որտեղ է իր հայրը, բայց ոչ մեկ չգիտեր հարցի պատասխանը: Հաճախորդները առաջարկում էին նրան տուն տանել, բայց տղան տան տեղն էլ չէր հիշում: Բարմենը հոգատար կերպով տղային ասաց, որ դուրս գա և, որ իր հայրը շուտով կգա: Երկար ժամանակ հայրը չկար, իսկ տղան բարի դիմաց սպասում էր: Ձյուն գալուն պես բարմենը տղային իր մոտ բերեց՝ ներս, որպեսզի տաքանա և տղայի համար անկողին սարքեց, որպեսզի քնի: Տղայի արթնանալուց հետո բարմենն առաջարկեց տղային գնալ իրենց տուն, գիշերել այնտեղ մինչև առավոտյան նրա հայրը գա և իրեն տանի տուն: Տղան իհարկե չէր ուզում, բայց համաձայնեց, քանի որ ուրիշ ելք չկար: Ճանապարհին տղան արտասվելով քայլում էր բարմենի հետ, բայց բարմենը նրան չէր փորձում մխիթարել: Բայց առավոտյան բարմենի տանը տղան արդեն հանգիստ էր և այլևս չէր արտասվում:

Оставьте комментарий