Рубрика: Գրականություն

 Օ’Հենրի «Մոգերի ընծաները»

Գլխավոր հերոսներն են Դելլան և Ջիմը: Նրանք երիտասարդ ամուսիններ են և ապրում են շատ հասարակ կյանքով: Նրանք ունեին երկու թանկարժեք իրեր՝ Դելայի մազերը և Ջիմի ոսկե ժամացույցը: Դելան կանգ է առնում ցուցանակի մոտ, որի վրա գրված է. «Զանազան իրերի պատրաստում մազերից»: 20 դոլարով նա վաճառում է իր Մազերը և գնում է Ջիմի համար ժամացույցի պլատինե շղթա: Ընթրիք պատրաստելիս աղոթում է, որ նոր սանրվածքը Ջիմի սրտով լինի: Սառած և առանց ձեռնոցների Ջիմը սարսափով է նայում կնոջը: Ոչ մի սանրվածք չի կարող ստիպել Ջիմին դադարել սիրել իր կնոջը, սակայն նա չի կարողանում գիտակցել փաստը, որ Դելան այլևս չունի իր նախկին մազերը: Ջիմը գրպանից հանում է փաթեթ, որի մեջ դրված են կրիայի պատյանից պատրաստված ու թանկարժեք քարերով զարդարված սանրեր՝ Դելայի գաղտնի ցանկությունների առարկան: Երկուսի նվերներն էլ առայժմ հարկ է մի կողմ դնել: Չէ՞ որ Ջիմը սանրերը գնելու համար գրավ է դրել ժամացույցը: Մոգերը, որոնցից սկիզբ է առել Սուրբ Ծննդյան ժամանակ նվերներ անելու սովորությունը, իմաստուն մարդիկ էին: Այնպես որ անպետք լինելու դեպքում նվերները կարող էին նաև փոխանակվել: Այս երկու մոգերը ամենաիմաստունն են, քանի որ միմյանց են նվիրել իրենց ամենաթանկ գանձերը:
Նովելը սիրո և նվիրվածության մասին է: Հերոսների միջոցով մենք տեսնում ենք, որ կան այնպիսի մարդիկ, ովքեր կարող են այնքան շատ սիրել, որ կգնան մինչև անգամ անձնազոհության: 

Оставьте комментарий