Рубрика: Ֆիզիկա

Դինամիկայի Հիմունքները

Անհատական հետազոտական աշխատանքներ՝

ՆՅՈՒՏՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔԸ: ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԻՆԵՐՑԻԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ՆՅՈՒՏՈՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐԵՆՔԸ: ՄԱՐՄՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՄԻ ՔԱՆԻ ՈՒԺԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ

ՆՅՈՒՏՈՆԻ ԵՐՐՈՐԴ ՕՐԵՆՔԸ

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․ Ավտոբուսում կանգնած ուղևորը, անկախ իր կամքից, թեքվեց դեպի առաջ: Ինչո՞վ է դա պայմանավորված: 

  • Ավտոբուսը կանգ առավ:
  • Ավտոբուսի արագությունը կտրուկ փոքրացավ:
  • Ավտոբուսի արագությունը կտրուկ մեծացավ:
  • Ավտոբուսը շրջադարձ կատարեց:
Screenshot_1.png

2. Ավտոբուսը կատարում է ձախ շրջադարձ: Ավտոբուսի նկատմամբ ո՞ր կողմ կթեքվի ուղևորը: 

  • Դեպի հետ:
  • Դեպի առաջ:
  • Դեպի աջ:
  • Դեպի ձախ:
Screenshot_2-w358.png

3․Ո՞ր դեպքում շարժվող գնացքի հետ կապված համակարգը մեծ ճշտությամբ կարելի է համարել իներցիալ: 

  • Գնացքը անցնում է կայարանի մոտով հաստատուն արագությամբ:
  • Գնացքը սկսում է շարժվել կայարանից:
  • Գնացքը մոդուլով հաստատուն արագությամբ անցնում է կոր տեղամասով:
  • Գնացքը մոտենում է կայարանին դանդաղեցնելով ընթացքը:

4. Ո՞ր հաշվարկման համակարգը/համակարգերը չի կարելի համարել իներցիալ: 

  • Երկրագնդի շուրջը պտտվող արբանյակի հետ կապված համակարգը:
  • Կանգառից հեռացող ավտոբուսի հետ կապված համակարգը:
  • Մայրուղով հաստատուն արագությամբ շարժվող մեքենայի հետ կապված համակարգը:
  • Ընկնող աղյուսի հետ կապված համակարգը:

5. Ինչպե՞ս է իրեն պահում մարմինը հաշվարկման իներցիալ համակարգում, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում, կամ դրանց ազդեցությունները համակշռված են: 

  • Միշտ շարժվում է ուղղագիծ հավասարաչափ:
  • Շարժվելով՝ ի վերջո կանգ է առնում:
  • Կամ դադարի վիճակում է, կամ շարժվում է ուղղագիծ հավասարաչափ:
  • Միշտ գտնվում է դադարի վիճակում:

6. Ինչպե՞ս կշարժվի մարմինը հաշվարկման իներցիալ համակարգում, եթե ժամանակի որևէ պահից սկսած նրա վրա ազդող բոլոր ուժերի համազորը հավասարվի զրոյի:: 

image013.png
  • Կշարունակի շարժվել արագացմամբ:
  • Կշարունակի շարժվել այդ պահին ունեցած արագությամբ:
  • Կկատարի հավասարաչափ դանդաղող շարժում:
  • Անմիջապես կանգ կառնի:

7․ Ո՞ր դեպքում է մարմինը հաշվարկման իներցիալ համակարգում կատարում ուղղագիծ հավասարաչափ շարժում: 

  • Երբ մարմնի վրա մեկ ուժ է ազդում:
  • Երբ մարմնի վրա ազդող ուժերի համազորն ուղղահայաց է արագությանը:
  • Երբ մարմնի վրա հաստատուն ուժ է ազդում:
  • Երբ մարմնի վրա ուժեր չեն ազդում, կամ դրանց համազորը զրո է:

8. Մարմնի արագությունը չի փոխվում, եթե նրա վրա ազդող բոլոր ուժերի համազորը զրո է: Ե՞րբ է ճիշտ այս պնդումը: 

  • Միայն իներցիալ համակարգերում:
  • Միայն Երկրի հետ կապված համակարգերում:
  • Միշտ:
  • Միայն Արեգակի հետ կապված համակարգերում:
763175047.jpg
Informatsiya-pro-knigu-planeta-zemlya.jpg

 9․ Անկարգելորդի անկման ընթացքում t=0 պահից սկսած՝ նրա վրա ազդող ուժերի համազորը զրո է: Ո՞ր գրաֆիկն է նկարագրում այդ շարժումը: 

11.png
  • բ
  • ա
  • դ
  • գ

10․ Նկարում պատկերված է իներցիալ հաշվարկման համակարգում ուղղագիծ շարժվող մարմնի արագության մոդուլի՝ ժամանակից կախման գրաֆիկը: 

13.png

 Այդ գրաֆիկի վրա նշված ժամանակի ո՞ր միջակայքում են մարմնի վրա ազդող ուժերն իրար համակշռում: 

  • t2−ից t3
  • 0−ից t1
  • t1−ից t2
  • 0−ից  t1 և t2−ից  t3

Оставьте комментарий