Рубрика: Հասարակագիտություն

Իմ միջավայրի գեղագիտական կողմը

  • Առանձնացրեք գյուղական և քաղաքային միջավայրերի առանձնահատկությունները ըստ ձեր դիտարկումների:
  • Ձևակերպե՛ք թե ինչպիսի ազդեցություն ունի ճարտարապետությունը ու դիզայնը միջավայրի ձևավորման գործում:

Գյուղական և քաղաքային միջավայրերը շատ տարբեր են, ամեն մեկը ունի իր առավելությունները և թերությունները։ Գյուղական միջավայրի դրական կողմերից է բնապահպանական խնդիրների բացակայությունը (օդի ու ջրի աղտոտումը, ծառերի նվազումը և այլ), բնության հետ հաճախ առընչվելը և բնական ծագումով մթերքների օգտագործումը իսկ բացասական կողմերից է ապրելու համար նախատեսված հարմարավետություների մեծամասնության բացակայությունը։ Քաղաքային միջավայրում ապրող մարդիկանց կյանքի պայմանները ավելի նպաստավոր են, սակայն դրա բացասական կողմը այն է, որ քաղաքային միջավայրում օդը աղտոտված է, մարդիկ ոչ բնական մթերքներ են օգտագոծում։

Ճարտարապետությունը մեծ դեր է խաղացել մարդու կյանքում, կարելի է ասել, որ հենց ճարտարապետությունն է ձևավորում մեր միջավայրը։ Այն նպաստել է մարդկության ընդհանուր զարգացմանը և դարձել է անբաժանելի մաս։ Սխալ ճարտարապետության պատճառով տուժում են բոլորը, թե սովորական քաղաքացին, թե բնությունը, թե մշակութային արժեք ունեցող շենքերը։ Այդպիսի վառ օրինակ է սխալ կազմված ճանապարհները, շինությունների սխալ վայրերում կառուցելը և կանաչ տարածքի բացակայությունը։

Оставьте комментарий