Рубрика: Ճանփորդություն

Քայլարշավ Ապարանում

Այս շաբաթ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրը կազամակերպել էր քայլարշավ Ապարանում, որին մասնակցելով մենք կարողացանք հիանալ Ապարանի բնությամբ և մշակույթային հուշարձաներով, այցելեցինք «Վերածնունդ» հուշահամալիր և Աստվածընկալ վանական համալիր։ Արշավին մասնակցում էին 10-րդ դասարանցիները, Մխիթար Սեբաստացի դպրոցի հիմնադիր պարոն Բլեյանը և մեր կազմակերպիչ տիկին Լուսինե Սարգսյանը։

Սուրբ Խաչ եկեղեցի

Քայլարշավը սկսվեց Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցուց, որը կառուցվել է 4-րդ դարի վերջին և վերանորոգվել է 1992թ․։ Այն սկզբում կոչվել է Քասախի բազելիկ տաճար։ Այնուամենայնիվ երկար ու բարդ պատմությամբ անցնելով եկեղեցին կարողացել է կանգուն մնալ և նույնիսկ հասնել մեզ։

Եկեղեցուց հետո քայլելով շարժվեցինք դեպի «Վերածնունդ» հուշահամալիր, այն նվիրված է Բաշ-Ապարանի ճակատամարտին, որը տեղի է ունեցել 1918թ.։ Այդ ժամանակ Ապարանի Հայերը հերոսաբար կռվել են Ալեքսանդրապոլից Երևան շարժվող թուրքերի դեմ ու կարողացել են դադարեցնել նրանց առաջխաղացումը: Ճակատամարտում մեծ դեր է խաղացել հայ մեծ Ֆիդայի Դրոն, ով 1918 թվականի մայիսի 23-27 ստանձնեց Ապարանի ճակատամարտի հրամանատարությունը։

Մեր Վերջին կանգառը Ապարանի Ջրամբարը և Աստվածընկալ եկեղեցին էր։ Ամբողջ քայլարշավի ժամանակ պարոն Բլեյանը պատմում էր Հուշահամալիրների պատմություները։

Оставьте комментарий