Рубрика: Ֆիզիկա

10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԴԱՍԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՀԱՐՑԵՐ

1․Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում:

Ժամանակի ընթացքում տարածության մեջ մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կամ մարմնի մաս փոփոխությունը միմիանց նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2․Ո՞րն է մեխանիկայի հիմական խնդիրը:

Մեխանիկայի հիմնական խնդիրն է որոշել մարմնի դիրքը տարածության մեժ ժամանակի ընթացքում։

3․Ի՞նչ ե նշանակում լուծել մեխանիկայի հիմնական խնդիրը:

Որոշել մարմնի դիրքը տարածության մեջ։

4․Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը: Նյութական կետ կոչվում է…

Նյութական կետ կոչվում է այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել։

5․Հաշվարկման համակարգը կազմված է…

Հաշվարկման համակարգը կազմված է հաշվարկման մարմնից և նրա հետ կապված հեռավորություններ ու ժամանակ չափող գործիքներից։

6․Ի՞նչն են անվանում հաշվարկման մարմին:

Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։

7․ Մոտորանավակը, որի արագությունը ջրի հետ կապված հաշվարկման համակարգում 12 մ/վ է, պետք է ամենակարճ ճանապարհով հասնի գետի մյուս ափը: Ափի նկատմամբ քանի՞ աստիճանի սուր անկյան տակ պետք է ուղղություն վերցնել, եթե գետի հոսանքի արագությունը 6 մ/վ է:

30 աստիճանի անկյան դիմացի կողմը հավասար է ներքնաձգի կեսին։
Հետևություն ՝ a=30 աստիճան։

8․ Երկու քաղաքների միջև հեռավորությունը 18 կմ է: Քաղաքներից միաժամանակ դուրս են գալիս երկու ավտոմեքենա և շարժվում իրար ընդառաջ 15 մ/վ և 10 մ/վ արագություններով: Շարժումն սկսելուց որքա՞ն ժամանակ անց նրանք կհանդիպեն:

15+10=20մ/վ(հարաբերական արագություն)
18000/20=720վ

Оставьте комментарий