Рубрика: Գրականություն

Վիլյամ Սարոյան «Ընկերների մեղքով»

Վիլյամ Սարոյանի «Ընկերների մեղքով» վեպը պատմում է մի երիտասարդի մասին, ով տեղափոխվելով նոր դպրոց փորձում է կայանալ և հռչակ ձեռք բերել։ Ամեն ինչ սկսվում է հին աշխարհի դասից, երբ Վիլյամը առաջին անգամ հանդիպում է միսս Շենսթոունին։ Դասի ընթացքում Վիլյամը դիտողություն է անում, որ ավելի լավ կլիներ, եթե առաջին դասի համար բացեին առաջին էջը։ Սակայն դա լսելուն պես միսս Շենսթոունը զայրանում և կշտամբում է նրան։ Դասը նորից սկսեց շարունակվել իր նախկին հունով, միսս Շենսթոունը պատմում էր Սթոունհենջի մասին, որը նրա ասելով 20 հազար տարեկան է։ Այդ փաստը Վիլյամի մոտ հետաքրքրություն է արթնացնում և դիմում է ուսուցչուհուն, — Որտեղի՞ց գիտեք։ Այդպիսի հարցը նորություն էր դպրոցի համար, որտեղ ուսուցիչներն էին հարցեր տալիս, իսկ աշակերտները փորձում էին պատասխանել, իսկ դասընկերները իրենց հավանությունն արտահայտեցին աղմկալից խանդավառությամբ։ Սակայն միսս Շենսթունը հարցին պատասխանելու փոխարեն դուրս վռնդեց Վիլյամին։ Միայն այդ ժամանակ Վիլյամը հասկացավ այն փաստը, որ ոչ մի ուսուցիչ չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ նրանք միշտ, իբրև անհերքելի ճշմարտություն, ընդունում էին այն ամենը, ինչ գրվածեր դասագրքում և նույնիսկ չիեն մտածում, որ հնարավոր է սխալ լինի։ Խնդիրը կարգավորելու համար նա մոտենում է տնօրենին և պատմում ամեն ինչ միստր Մոնսոնին, Վիլյամը քարացավ տեսնելով, որ տնօրենը հակված էր միսս Շենսթոունի կողմը։ Այդ հարվածից հետո նա ոչնչացված էր, հույսը կորցրած, կամաց-կամաց քալերով հեռանում էր դպրոցից։ Բայց մթության մեջ շողաց մի լույս, քեռի Ալեքսանդրն էր․ նա լսեց ողջ պատմությունը և խոստացավ օգնել Վիլյամին։

Оставьте комментарий