Рубрика: Ճանփորդություն, Գրականություն

Հավուց թառի վանք

Նոր ուսումնական միջավայր տեղափոխվելուց հետո ես մասնակցեցի կազմակերպվող էքսկուրսիային։ Մենք ուղևորվեցինք Հավուց Թառ, որը Հայաստանի հնագույն վանքերից է։ Այն գտնվում է Կոտայքի մարզում, Գառնի և Գեղարդի միջև ընկած լեռան գագաթին, Ազատ գետի ափին։ Ըստ ավանդության այս վանքի հիմնադրումը կապվում է սուրբ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի անվան հետ։ Այն անվանել են նաև Հայոց թառ, Ամենափրկիչ և այլ անվանումներով։ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին այս վանքում 1013 թվականին կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը հետագայում ավիրվել է երկրաշարժերից։ Մինչև վանք բարձրացել ենք ոտքով, որը տևեց մոտավորապես երկուսուկես ժամ։ Ճանապարհին հիացանք գեղատեսիլ բնությամբ, վայելեցինք թարմ լեռնային օդը։ Այս վանքը հայտնի է եղել միջնադարում, քանի որ այնտեղ պահվել է «Ամենափրկիչ» անունը կրող փայտյա փորագրազարդ խաչը։ Այդ խաչը ունի հետաքրքիր պատմություն, բյուզանդական կայսր Վասիլը այն նվերն է Գագիկ Ա թագավորին, որը իր հերթին նիվիրել է Հավուց Թառին (այժմ պահվում է Ս․ Էջմիածնում)։ 13-րդ դարում Հավուց թառը դարձել էր Այրարատ աշխարհի խոշոր կրթամշակութային կենտրոն, նաև խոշոր գրչության կենտրոն, այստեղ են ստեղծվել հնագույն ձեռագրեր։

Оставьте комментарий