Рубрика: Գրականություն

Գյուղը և մանկությունը Սահյանի Պոեզիայում

Զրույցներից մեկում Սահյանը դժգոհել է, որ մի ուսումնասիրող իրեն բաժանել է
թեմաների: Իսկապես, քնարական մոտիվները, որ առանձնացվում են վերլուծության համար, խիստ պայմանական բաժանումներ են: Եվ այնուամենայնիվ, Սահյանի բանաստեղծություններում քանակական և որակական առումներով գերակշռում են իր մանկության ու հայրենի գյուղի պատկերները: Դա բանաստեղծական մի ամբողջ տեսություն է, յուրատեսակ «հավերժական վերադարձ»: Սահյանը բանատողերով սահմանում է վերադարձի հիմքերը.


1․ Դրդապատճառներն են պարզ կարոտը, հիշողության մղումը, մեղավորության
զգացումն ու բարոյական պարտքը: Հերոսը մի տարեց երեխա է կամ մոլորված որդի: Օտարման ոգին այնքան հզոր է, որ մղձավանջային տեսիլքի մեջ բանաստեղծի մանկական կրկնորդը չի ճանաչում իրեն ու հարցնում
2. Նպատակը գյուղում թողած կացութաձևի բարոյական իդեալները իր նոր
կեցության մեջ արմատավորելն է: Այդ միտքը շատ հստակ ձևակերպված է հետևյալ հարցուպատասխանի մեջ.
3. Բանաստեղծական վերադարձի միջոցներն են անդարձության օրենքի հերքումը («Ուզում եմ հիմա… հերքել հիմնովին Այդ անդարձության օրենքն անողոք») և կրկնելիության դրույթն այն տրամաբանությամբ, թե ինչ որ հնարավոր չէ իրականում, կարելի է մարմնավորել գոնե գրի մեջ:

Այս գաղափարները նախնականորեն, բայց բավական շոշափելի կային արդեն
առաջին գրքում, հատկապես համանուն «Որոտանի եզերքին» շարքում: Այս գործերի կենսական հիմքը պատերազմն է: Սահյանը խոստովանել է, որ
«Որոտանի եզերքին» շարքը գրել է պատերազմի ժամանակ՝ զինվորական
ծառայության մեջ, Աստրախանի խարսխակայանի մոտ մղված մարտերի
դադարներին: Տարիներ հետո նա խորհում էր, որ թեև իր սերնդի բանաստեղծները սկսել են տպագրվել 1930-ական թթ., իրենց լեզուն բացեց պատերազմը.

Оставьте комментарий